Միջազգային

Նազարբաեւը հորդորել Է նախարարներին՝ հագնել Ղազախստանում կարված կոստյումներ

1 րոպեի ընթերցում

Նազարբաեւը հորդորել Է նախարարներին՝ հագնել Ղազախստանում կարված կոստյումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախարարներին կոչ Է արել ընտրություն անել հօգուտ այն կոստյումների, որոնք կարված են հանրապետությունում, այլ ոչ թե արտասահմանյան արտադրողների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հագուստը, ամենահասարակ հագուստը: Մեզ մոտ ամեն ինչ բերվում Է արտասահմանից: Լավ, մոդայամոլ կանայք են, կան մոդայամոլ տղամարդիկ, նրանց Շանել հրամցրու եւ նման բաներ, բայց հասարակ ժողովու՞րդը: Երեկ ցուցահանդեսում երիտասարդության հանդիպմանն ինձ գերազանց կոստյումներ եւ գերազանց կոշիկներ ցուցադրեցին: Պարզապես ուշադրություն չենք դարձնում:

Ինչու՞ դրանք չզարգացնենք»,- ասել Է Նազարբաեւը կառավարության ընդլայնված նիստի ընթացքում: Նա անհրաժեշտ Է համարում կրել Ղազախստանում արտադրված հագուստ: «Ահա այստեղ նստածներդ, մենք բոլորս պետք Է գանք հայրենական կոստյումներով, սարսափելի ոչինչ չկա»,- ասել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում