Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Volkswagen-ը երրորդ տարին անընդմեջ պահպանեց աշխարհի խոշորագույն ավտոարտադրողի կարգավիճակը

Volkswagen-ը երրորդ տարին անընդմեջ պահպանեց աշխարհի խոշորագույն ավտոարտադրողի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen AG գերմանական ավտոմոբիլային խումբը աշխարհի խոշորագույն ավտոարտադրողն Է դարձել 2018 թվականի արդյունքներով: Ընկերությունն առաջին տեղը պահպանում Է երրորդ տարին անընդմեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնական Toyota-ն հունվարի 30-ին հաշվետվություն Է ներկայացրել անցյալ տարի վաճառքների 2 տոկոս աճի մասին՝ մինչեւ 10,6 մլն ավտոմոբիլ: Ցուցանիշը ներառում Է նաեւ Daihatsu եւ Hino բրենդների վաճառքները: Հունվարին ավելի վաղ Volkswagen-ը հայտնել Էր, որ վաճառքների ծավալն ավելացրել Է մինչեւ 10,8 մլն մեքենա: Բացի համանուն բրենդից, գերմանական ավտոկոնցեռնին պատկանում են Audi, Bentley, Bugatti, Lamborghini, Porsche, SEAT, Skoda թեթեւ մարդատար ավտոմեքենաների մակնիշները, Ducati մոտոցիկլետները, MAN, Scania եւ Volkswagen Commercial բեռնատարները:

Ճապոնական մեկ այլ ավտոարտադրող՝ Nissan Motor Co.-ն, 2018 թվականին իրացրել Է 5,65 մլն ավտոմեքենա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am