Հասարակական

Փոքր Հայաստանի համար Դավոսի համաժողովը համաշխարհային տրամպլին է. Le Figaro

2 րոպեի ընթերցում

Փոքր Հայաստանի համար Դավոսի համաժողովը համաշխարհային տրամպլին է. Le Figaro

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի մասին հոդվածն այսպես է վերնագրել ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը, որը Դավոսում հանդիպել և խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ինձ համար սա հնարավորություն է ներկայացնելու խոշոր միջազգային ներդրողներին այն հնարավորությունները, որոնք մեր երկրում ստեղծվել են թավշյա հեղափոխությունից հետո: Կարևոր է միջազգային բիզնես-հասարակությանն ասել, որ ժողովրդավարական հեղափոխությունից հետո մենք իրականացնում ենք տնտեսական հեղափոխություն»,- ֆրանսիական պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը:

Le Figaro-ն նշում է, որ Փաշինյանը հաստատակամ է նոր հարկային օրենսգիրք ընդունելու, երկրում մենաշնորհներին վերջ տալու, կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելու հարցում: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ցանկանում է ներդրողների ներգրավել զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգիայի վերականգնվող աղբյուրների գործում: Ֆրանսիական պարբերականի հետ զրույցում նա նաև հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որին ներկա կլինեն հազարավոր մասնակիցներ ողջ աշխարհից:

Le Figaro-ն գրում է, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է ոչ միայն e-Bay, Mitsubishi կամ Apple-ի նման խոշոր ընկերությունների, այնպես էլ տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում