Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում նախատեսում են կառուցել Նոր Նորքը կենտրոնին կապող նոր ճոպանուղի

 Երևանում նախատեսում են կառուցել Նոր Նորքը կենտրոնին կապող նոր ճոպանուղի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է ճոպանուղի կառուցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Այս ծրագիրը համարվում է մեր ռազմավարական ծրագրերից մեկը: Այդ ճոպանուղին կմիացնի Նոր Նորքը Երևանի Կենտրոն վարչական շրջանին: Կարծում եմ, որ ճոպանուղին ավելի արագ կկառուցվի, քան մետրոպոլիտենի նոր կայարանները, քանի որ գումարային առումով այն կայարանների կառուցումից ավելի քիչ միջոցներ է պահանջում»,- նկատեց Երևանի գլխավոր ճարտարապետը: Նա հայտարարել է նաև, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի երկու նոր կայարան ստեղծել:

Երևանը նախկինում ունեցել է ճոպանուղի: Այն գործել է 1967-2004 թվականներին և ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք` օրական տեղափոխելով մոտ 500 ուղևորի։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն վարչական շրջանի կառամատույցը մոտ է գտնվում երևանյան ԲՈՒՀ-երին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]