Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վիքիմեդիա Հայաստանը նշեց Վիքիպեդիայի 18-ամյակը

Վիքիմեդիա Հայաստանը նշեց Վիքիպեդիայի 18-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համացանցի ամենամեծ հանրագիտարանը՝ Վիքիպեդիան հունվարի 15-ին նշեց հիմնադրման 18-ամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վիքիմեդիա Հայաստանը նույնպես՝ վիքիխմբագիրների և ազատ գիտելիքը տարածողների հետ նշեց հանրագիտարանի ծնունդը։

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին 2018 թվականին կատարված աշխատանքները, խմբագրումները, կազմակերպված միջոցառումներն ու համագործակցությունները։ Վիքիմեդիա Հայաստանի կամավորների մի մասն իրենց լավ աշխատանքի համար ստացան նվերներ հետաքրքիր գրքերի տեսքով։

Վիքիմեդիա Հայաստանի հիմնադիր-նախագահ Սուսաննա Մկրտչյանը նշեց, որ Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։

«Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է տարբեր միջոցառումներ՝ Վիքի ակումբներ, որոնք մոտ 15-ն են, Վիքի ճամբարներ և այլն։ Վիքի ակումբների մասնակից երեխաներին մենք փորձում ենք ավելի լավ կրթել և շատ գիտելիք տալ նրանց, որպեսզի դպրոցում կարողանան ավելի լավ սովորել»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը։

Վիքիմեդիա Հայաստանի կամավոր  Դավիթ Ազիզյանն, ով 15 տարեկան է՝ արդեն մոտ 2 տարի է ինչ հոդվածներ է գրում Վիքիպեդիայում։

«Ես սկզբում գրում էի միայն դիվանագիտության մասին, հետո սկսեցի հետաքրքրվել նաև նորագույն տեխնոլոգիաներով ու հիմա գրում եմ նաև այդ թեմայով։ Արդեն իսկ ունեմ մոտ 150 հոդված»,- ընդգծեց Դավիթը։

Վիքիպեդիան բազմալեզու ազատ հանրագիտարան է, որը ստեղծել են Ջիմմի Ուելսն ու Լարի Սանգերը 2001 թվականին։ Ներկայումս Վիքիպեդիան համացանցի ամենաշատ օգտագործվող հանրագիտարանն է և 5-րդն՝ ամենաայցելվող կայքերի ցանկում։

Հայերեն Վիքիպեդիան երբևէ ստեղծված հայալեզու ամենամեծ հանրագիտարանն է, որտեղ արդեն իսկ տեղ է գտել ավելի քան 250 հազար հոդված տարբեր թեմաների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]