Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ

Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահի իշխանական երկու տեղակալներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 15-ին տեղի ունեցած նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը»,- ասաց Հովակիմյանը:

Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3  պատգամավոր, Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20 պատգամավոր:

Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:  ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվեր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]