Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 3-րդն էր աշխարհի գավաթի խաղարկությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանը աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 81 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկել է161 կգ և հրել 180 կգ: Երկամարտի 641 կգ արդյունքով հայ ծանրորդը գրավել է երրորդ տեղը՝ կարևորագույն վարկանիշային միավորներ հավաքելով Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Կարապետյանն աշխարհի առաջնությունում 0 էր ստացել առողջական խնդիրների պատճառով: