Հասարակական

«Բելառուսն այսօր» թերթի գլխավոր խմբագիրը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի 100-ամյակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

«Բելառուսն այսօր» թերթի գլխավոր խմբագիրը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես»-ի 100-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական «Բելառուսն այսօր» թերթի տնօրեն, գլխավոր խմբագիր Դմիտրի Ժուկը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին՝ գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Արամ Լևոնի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները նշանակալի օրվա՝ «Արմենպրես» լրատվական գործակալության 100-ամյակի կապակցությամբ: Ձեր գործակալությունը, որը հիմնադրվել է 1918թ. դեկտեմբերի 18-ին՝ որպես հայկական հեռագրական գործակալություն, իր մեծ պատմության ընթացքում անցել է իր հայրենիքի և ազգի տարեգրության փառավոր և խորիմաստ ուղի: Այսօր դուք ամուր պահպանում եք առաջատարի դիրքերը հայկական մեդիա ոլորտում՝ աշխարհին տեղեկացնելով ձեր երկրի կարևոր իրադարձությունների և նրա զարգացման մասին, ինչով զգալի ներդրում եք ունենում աշխարհի տեղեկատվական պատկերի ձևավորման գործում: Մաղթում եմ Ձեզ անսպառ ոգեշնչում, ստեղծագործական ազարտ, մշտական «սուր գրիչ», խոհեմ և երախտապարտ ընթերցողներ: Ձեզ և ձեր մտերիմ մարդկանց մաղթում եմ երջանկություն, առողջություն, սեր, խաղաղություն և ամենայն բարիք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում