Հասարակական

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 218 դեպք

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 218 դեպք
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 218 դեպք։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀոստիկանության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերիվարչությունից, մասնավորապես՝ ընտրական իրավունքի խախտման 135, մարմնական վնասվածք հասցնելու 20, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 10, ծեծի 9, յուրացման կամ վատնման 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, սպանության սպառնալիքի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ու ընտրողին կաշառք տալու և նրանց ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու 2-ական, կողոպուտի, անձի առևանգման, հարկերից խուսափելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնահրկիզման և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, գույքի դիտավորությամբ ոչնչացման և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում