Հասարակական

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Վարշավայում մասնակցել է կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Վարշավայում մասնակցել է կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ի երեկոյան Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման շրջանակում Նունե Սարգսյանը կոմպոզիտորին է հանձնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչումը, որը Պենդերեցկուն շնորհվել է համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած մեծ նեդրումի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում