Սպորտ

Զավեն Անդրիասյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող 

1 րոպեի ընթերցում

Զավեն Անդրիասյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը մասնակցել են Սենթ Լուիսի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում էին երկու շրջանային մրցաշարեր՝ A և B խմբերով: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը B խմբում 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերն ուժեղ գտնվեց իր մրցակցից:

Այս խմբում հաջող հանդես եկավ նաև պատանի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարի A խմբի հաղթող դարձավ Կուբայի ներկայացուցիչ Պերես Յունիևսկին, ով վաստակեց 7 միավոր: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակեց 5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում