Միջազգային

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է, որ իրեն սպառնում են սպանել

2 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է, որ իրեն սպառնում են սպանել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 12-ին կայացած բրիֆինգում հայտնել Է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անցած հանգստյան օրերին ինձ ու իմ երեխաներին ուղարկված հեռախոսային հաղորդագրություններում մեզ կյանքից զրկելու սպառնալիքներ են հայտնվել:

Սպառնալիքներն իրական են: Այդ ուղերձների հեղինակներն արդեն պարզված են, նրանք նախկին զինվորականներ են, «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներ»,-ասել Է Զուրաբիշվիլին: Նա կոչ Է արել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են խորհրդարանի պատգամավոր Զուրաբիշվին, որին ակտիվորեն աջակցում Է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, եւ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, պետք Է կայանա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում