Հասարակական

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց. ՀՀ դեսպանություն

2 րոպեի ընթերցում

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց. ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ վեց քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսի. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Արմենպրես»-ին մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։

Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցախայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» և «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց են բախվել։ «Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից 3-ին Ախալցիխայից արդեն տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 և 8 տարեկան, առաջինի վիճակը ծանր է, իսկ երկրորդինը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Միկրոավտոբուսի վարորդին ևս տեղափոխել են Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր»,- հայտնել են դեսպանությունից։

Նոյեմբերի 10-ին, ժամը 23:15-ին Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Լուսանկարը՝jnews.ge-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում