Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Աննա Հակոբյանը Մոսկվայում կմասնակցի ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների

Աննա Հակոբյանը Մոսկվայում կմասնակցի ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի 
քանի պաշտոնական հանդիպումների

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Նա երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, Աննա Հակոբյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների, մասնավորապես Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա գալա-միջոցառում, որից ստացված ողջ հասույթը միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ տրամադրվելու է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ