Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարությունը ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու մասին դիմում

Արդարադատության նախարարությունը ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել 
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու մասին դիմում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ից երեխա որդեգրելու մասին համապատասխան դիմում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև որդեգրումներն իրականացվում են բացառապես «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակում: Նշված Կոնվենցիան սահմանել է միջպետական որդեգրման բոլոր ընթացակարգերը, այդ թվում նաև երեխա որդեգրելու համար դիմումներ ներկայացնելու կարգերը, երեխա և ընտանիք համադրման գործընթացը: «Կոնվենցիայի շրջանակում գործող կենտրոնական մարմին է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը, որը մինչ այսօր ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Ք. Ուեսթի՝ Կոնվենցիայի շրջանակում համապատասխան ներկայացված դիմումը՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու համար: Ամերիկյան մեր կոլեգաներից նման դիմում ստանալու դեպքում դրան կտրվի Կոնվենցիայի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք»,-նշեց նա:

Mirror պարբերականը հայտնել էր, որ Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են Հայաստանում տղա երեխա որդեգրել: «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- Heat World ամսագրին ասել է անանուն աղբյուրը: Նա հիշեցրել է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը հայկական էր, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց այդ երկրում: «Քիմը շատ է սիրում հորը և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասել է նա: Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչ անուն է տալու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան:

Անի Դանիելյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]