Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Ապրիլ

Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է սպասումները

Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է սպասումները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի խոսքով` Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է սպասումները, ինչը պայմանավորված է տնտեսության զարգացման կանխատեսվածից բարձր ցուցանիշներով, ինչպես նաև վարկավորման ավելի կուռ աճով, դրամական փոխանցումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Բոսութղոն հորդորեց հետևել առաջիկա զարգացումներին: «Ուղերձները դրական են ներդրողների համար ` ինչպես բիզնեսի բացման, այնպես էլ շուկաների բացման առումով, ինչու չէ՝ նաև համահավասար խաղի պայմանների ստեղծման և մրցակցության բարձրացման տեսանկյունից: Մենք կարծես անցումային փուլում ենք և պիտի սպասենք, որպեսզի հետո հետհայացք գցենք և տեսնենք, թե այս ամենն ինչպես է զարգանում»,- ասաց նա:

Բոսութղոյի խոսքով` ներդրումներն ավելացնելու համար մի շարք քայլեր են պահանջվում: «Մասնավորապես, կանխատեսելիություն, կիրարկում և հստակություն են սիրում ներդրողները, և սրանք այն ոլորտներն են, որտեղ շուտով բարելավումներ կտեսնենք»,- նշեց նա` կարևորելով «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որը շուտով վերջնական տեսքի կբերվի և կընդունվի:

«Շատ կարևոր է գրավիչ արժեք առաջադրել ներդրողների համար: Հայատանի գրավչությունն այն է, որ, փոքր երկիր լինելով, այն համարվում է համաշխարհային ազգ, և շատ մարդիկ դեռ հետ կնայեն Հայաստանին, որպեսզի տեսնեն, թե իրենց երկրում ինչպիսի ներդրումներ կարող են կատարել»,- նկատեց բանախոսը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ պետք է ուշադրության կենտրոնում և համատեղ ջանքերի առանցքում լինի նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը բարելավելու հարցը: «Մենք շատ մեծ հաջողությամբ գրանցում ենք կազմակերպության իրավունքը բիզնեսով զբաղվելու քայլում, բայց, մյուս կողմից, կազմակերպություն գրանցելուց հետո մենք չենք կարողանում գնալ առաջ: Կառավարության առաջիկա անելիքը պետք է լինի շտկել բոլոր թերի կարգավորումները ամենատարբեր ուղղություններում»,- ասաց նա:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ