Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Իրականացվել է ն «Ձկնաբուծարանի կրկնակի օգտագործումը եւ Սայաթ-Նովա գյուղի համակարգի բարելավում» ծրագիրը

Իրականացվել է ն «Ձկնաբուծարանի կրկնակի օգտագործումը եւ  Սայաթ-Նովա գյուղի 
համակարգի բարելավում»  ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարության հովանու ներքո՝ ԳԱՏՕ ծրագրի, ԱՄՆ ՄԶԳ-ի «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի (իրականացնող Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն), Հայ Օգնության Ֆոնդի և Սայաթ-Նովա համայնքի համատեղ ուժերով այսուհետ Սամվել Հարությունյանին պատկանող «Մասիս-Ձուկ» ձկնաբուծարանի հետադարձ ջրերով կիրականացվի համայնքին պատկանող 60 հա հողատարածքների ոռոգումը: Սայաթ-Նովա համայնքի բնակիչների թիվը կազմում է 2400 մարդ, իսկ ծրագրի ուղղակի շահառուների թիվը՝ 98 տնային տնտեսություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված ծրագրի շրջանակներում ձկնաբուծարանի տարածքում կառուցվել է պոմպակայան, նոր ջրագիծ՝ պոմպակայանից մինչև հին ոռոգման համակարգի վերին հատված ջուրն հասցնելու և այնտեղից գոյություն ունեցող առուներով, ինքնահոս եղանակով գյուղացիներին բաշխելու համար։ Ծրագրի շրջանակներում վերականգնվել է հին առուները՝ ջրի կորուստները կրճատելու և համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Կառուցված համակարգը հանդիսանալու է Սայաթ-Նովա համայնքի սեփականությունը, որը և պարտավորվում է ապահովել դրա անխափան աշխատանքը:

Ծրագրի իրականացման արդյունքում ստորերկրյա ջրային հորիզոնից լրացուցիչ ջուր չի օգտագործվի՝ խնայելով ռազմավարական կարևորություն ունեցող տարեկան 1,920,000 մ3 ջուր, և կկանխվի շուրջ 60 հա հողերի դեգրադացիան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am