Հասարակական

Բրիտանական Enterprise Times պորտալը Երևանը ներառել է ՏՏ ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող քաղաքների տասնյակում

2 րոպեի ընթերցում

Բրիտանական Enterprise Times պորտալը Երևանը ներառել է ՏՏ ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ  ընձեռող քաղաքների տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական բիզնես տեխնոլոգիական Enterprise Times պորտալը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող 10 քաղաքների ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

Ինչպես հաղորդում է «Արմենեպրես»-ը, կայքի ներկայացրած ցանկում Երևանը 4-րդն է:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը աճելու է 3 անգամ՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճով: Այս ոլորտը տարվա կտրվածքով 20 տոկոս աճ է արձանագրում՝ առանց դանդաղման նշանների: Եթե դուք նախկինում չեք պլանավորել տեղափոխվել այս երկիր, ապա հիմա կարելի է մտածել այդ ուղղությամբ: Այստեղ ապրուստն էժան է, հանցավորության մակարդակը ցածր, մշակույթը՝ հարուստ: Այս պահին հինական լեզուները հայերենն ու ռուսերենն են, սակայն անգլերենը գնալով ավելի մեծ տարածում է ստանում»,- գրում է պորտալը:

Տասնյակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոն, երկրորդը՝ Նյու Յորքը, երրորդը՝ Օսթինը: Հինգերորդ հորիզոնականում Սինգապուրն է, որին հաջորդում են Մելբուռնը, Լոնդոնը, Ստոկհոլմը, Բանգալորը: Տասնյակը եզրափակում է Տորոնտոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում