Միջազգային

ԱՄՆ-ի ռազմական ողղաթիռն ընկել Է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ռազմական ողղաթիռն ընկել Է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը հոկտեմբերի 19-ին ընկել Է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա, որն այժմ գտնվում Է Ֆիլիպինյան ծովում, կան տուժածներ: Այս մասին , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Յոթերորդ նավատորմի, որը բազավորված Է Խաղաղ օվկիանոսում, հրամանատարությունը:

Հրամանատարության տեղեկություններով՝ միջադեպը տեղի Է ունեցել վերթիռից անմիջապես հետո: Տուժածների ստույգ թվի մասին չեն հայտնում: Սակայն հրամանատարությունը նշում Է, որ նրանք բոլորն Էլ գտնվում են կայուն վիճակում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Թե ինչն Է դարձել պատահարի պատճառը, այս պահին հայտնի չԷ: Ավիակրի գործելու վրա, ամերիկյան կողմի տվյալներով՝ ուղղաթիռի անկումը չի ազդել, շտապ նորոգում չի պահանջվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում