Հասարակական

Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձը քուրդ է: Նշվում է, որ նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր հանցագործությունների համար Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով:

2018թ. հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում