Հասարակական

Ոստիկանությունը հայտնում է Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում  կրակոցներ արձակած նորատուսցի Արա Բանդուրյանի ձերբակալման մասին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հայտնում է Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում  կրակոցներ արձակած նորատուսցի Արա Բանդուրյանի ձերբակալման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող նորատուսցի Արա Բանդուրյանը ձերբակալված է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։

Նա ձերբակալված է։

Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա քննության համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում