Հասարակական

ՀՔԾ-ն Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ-ն Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Այլ մանրամասներ հատուկ քննչական ծառայությունից չհայտնեցին:

Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնել է, որ ՀՔԾ-ն Սամվել Մայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նա նաև հայտարարել է, որ Սամվել Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում