Իրավունք

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

1 րոպեի ընթերցում

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը։ Այս ընթացքում ամեն օր ստացել եմ իմ բազմանդամ ընտանիքի անվերապահ սերն ու աջակցությունը, ընկերներս և գործընկերներս, բարեկամներս, բազմաթիվ բարի մարդիկ տվել են այնպիսի հզոր սատարում, որի մասին կարելի էր միայն երազել»,-գրել է Քերոբյանը։

Նա նշել է, որ կհասնի ինչպես իր, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը։

«Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։ Իմ առաջնորդության ընթացքում ես միշտ քաջալերել եմ աշխատել ազնիվ, հայրենանվեր և համարձակ, և նման աշխատանքը պետք է արժանանա միայն երախտիքի»,- գրել է Քերոբյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունել: Նա փետրվարի 16-ից գտնվում էր տնային կալանքի տակ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում