Իրավունք

Խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում ուշ երեկոյան հնչող բարձր երաժշտության վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

Խիստ կարևոր է պահպանել  համակեցության կանոնները. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում ուշ երեկոյան հնչող բարձր երաժշտության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ պաշտպանն անընդունելի է համարում միջազգային չափանիշներին չհամապատասխանող աղմուկի անթույլատրելի մակարդակը, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ կարևոր է պահպանել  համակեցության կանոնները, իսկ այս ոլորտում անձանց հիմնարար, այդ թվում՝ հանգստի, առողջության պահպանման և այլ իրավունքների երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:  

«Միջազգային չափանիշներին չհամապատասխանող պայմաններում առկա մշտական կամ պարբերական բնույթ կրող աղմուկը բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջական վիճակի վրա, խաթարում է նրանց հանգստի համար անհրաժեշտ միջավայրը։  

Հարկ է նկատի ունենալ, որ մեր շրջապատում կան առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձինք, տարեց մարդիկ, երեխաներ, ինչպես նաև բժշկական հաստատություններ, որոնց բնականոն գործունեության համար, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին, լռությունը պահպանելն ունի կենսական նշանակություն»,- նշված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ   

Անահիտ Մանասյանը վերոնշյալ խնդրի վրա հրավիրում է պետական իրավասու մարմինների ուշադրությունը և կոչ անում այլ պետությունների հաջողված փորձի հաշվառմամբ մշակել կառուցակարգեր, որոնք կապահովեն բնակչության հանգստի համար անհրաժեշտ պայմանները և այլ հիմնարար իրավունքները: Այդ կառուցակարգերը կարող են վերաբերել նաև անհրաժեշտ օրենսդրական և այլ փոփոխությունների իրականացմանը։  

Հաշվի առնելով այն, որ աղմուկի թույլատրելի մակարդակի գերազանցման հետ կապված հարցերը հիմնականում վերաբերում են մասնավոր ոլորտին, իսկ պաշտպանը մասնավոր կազմակերպությունների դեմ բողոքներ քննարկելու իրավասություն չունի, ՄԻՊ աշխատակազմ ստացվող գրավոր բողոքներն ուսումնասիրվում և բողոք ներկայացրած անձանց գրավոր համաձայնությամբ փոխանցվում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվում է հետագա հետևողական աշխատանք։  

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նկատի ունենալով բողոքների մեծաքանակությունը` պաշտպանը հետևողական է լինելու նաև խնդրի համակարգային լուծումների մշակման հարցում։

Բանավոր բողոքների դեպքում անձանց տրամադրվում է իրավախորհրդատվություն՝ իրենց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ։    

Պաշտպանի իրավասության տիրույթում գտնվող դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում նախաձեռնվում են քննարկման ընթացակարգեր և պարզաբանումներ են պահանջվում իրավասու պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից:

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Իրավունք

Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի. Ժաննա Անդրեասյան

Խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան և ՄԻՊ-ի աջակցությամբ բուժօգնություն ստացել

Ռուսաստան

Խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան և ՄԻՊ-ի աջակցությամբ բուժօգնություն ստացել

Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը

Քաղաքականություն

Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր

Իրավունք

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Ադրբեջանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց ԼՂ-ի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

Իրավունք

Ադրբեջանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց ԼՂ-ի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

Կայացել է փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդման թեմայով պանելային քննարկում

Իրավունք

Կայացել է փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդման թեմայով պանելային քննարկում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում