ՌԴ Գլխավոր դատախազությունը հաստատեց, որ Սահակ Կարապետյանը գտնվում էր կործանված ուղղաթիռում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը ՏԱՍՍ-ի հետ զրուցելիս հաստատել Է, որ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը գտնվում Էր Կոստրոմայի մարզում կործանված ուղղաթիռում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք տեղյակ ենք այդ իրադրությանը: Նախնական տվյալներով՝ Սահակ Ալբերտովիչը գտնվում Էր այդ ուղղաթիռի ուղեւորների թվում»,-ասել Է նա:
«Օդաչուն եւ ուղեւորները զոհվել են ավիապատահարի հետեւանքով: Զոհվածների անձերի նույնականացման համար կանցկացվեն փորձաքննություններ»,-պարզաբանել Է Գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «արտակարգ պատահարի վայրում աշխատում են Գլխավոր դատախազության աշխատակիցները»:
Սահակ Կարապետյանը ծնվել Է 1960 թվականին Ռոստովի մարզի Եգորլիկյան շրջանի Սովետսկի խուտորում: 1983 թվականին ավարտել Է Ռոստովի Մ.Ա. Սուսլովի անվան պետական համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ: 2006-ից մինչեւ 2016 թվականը գլխավորել Է Գլխավոր դատախազության միջազգային իրավական-համագործակցության գլխավոր վարչությունը, 2016 թվականից գլխավոր դատախազի տեղակալն Էր, այդ պաշտոնում նա տնօրինում Էր միջազգային համագործակցության հարցերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում