Հասարակական

Հայաստանում քրեականացվում է ահաբեկչության կոչ անելն ու նշված հանցանքի կատարումը քարոզելը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում քրեականացվում է ահաբեկչության կոչ անելն ու նշված հանցանքի կատարումը քարոզելը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը քրեականացվում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծը գործադիրի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով: Կկիրառվի նաև ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- ասաց նախարարը:

Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում