Հասարակական

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում ոչ աշխատանքային կլինի 2 օր. ԼՐԱՑՎԱԾ

2 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում ոչ աշխատանքային կլինի 2 օր. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում երկու օր կհայտարարվի ոչ աշխատանքային: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ և պետք է խնդրենք վաղը հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն և, ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները և եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրերն են հայտարարվելու ոչ աշխատանքային:

Գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 11-12-ը:

ԼՐԱՑՈՒՄ.Օրինագծի առնչությամբ ծավալվեց մտքերի փոխանակություն, հնչեցին մի շարք դիտարկումներ, առաջարկություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկեց «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում