Սպորտ

Սեւանցի Դավիթ Թորոսյանը ոսկե մեդալ է նվաճել թաեքվոնդոյի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Սեւանցի Դավիթ Թորոսյանը ոսկե մեդալ է նվաճել թաեքվոնդոյի միջազգային մրցաշարում

ԳԱՎԱՌ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքը ցնծություն է ապրում Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան Դավիթ Թորոսյանի հաղթանակից, որը նա գրանցել է թաեքվոնդոյի Սոչիում կայացած միջազգային մրցաշարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, Դավթի մարզիչը նրա հայրն է` Խաչիկ Թորոսյանը, ում շնորհիվ թաեքվոնդո մարզաձեւը Սեւան քաղաքում դարձել է պահանջված:

«Սոչիում ընթացող «Սեւ ծովի Գավաթ-2018» միջազգային մրցաշարի վերջին օրը թաեքվանդոյի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Թորոսյանը նվաճեց ոսկե մեդալ։ Հայաստանի հավաքականը, մարզիչ Սամսոն Գրիգորյանի ղեկավարությամբ, նվաճելով 4 ոսկե եւ 4 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը: Սեւան քաղաքի բնակչությունը, համայնքապետարանը անհամբեր սպասում են չեմպիոնի վերադարձին, որպեսզի շուքով դիմավորեն ու մեծարեն նրան: Չեմպիոնին կընդունի եւ կշնորհավորի Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում