Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը յուրօրինակ երևույթ է համարում ողջ աշխարհում

Արմեն Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը յուրօրինակ 
երևույթ է համարում ողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները և խաղաղ հեղափոխությունը բարձրացրել են Հայաստանի հեղինակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը նման կարծիք հայտնեց՝ պատասխանելով Մխիթար  Սեբաստացի կրթահամալիրի փոքրիկ լրագրողների հարցին:

«Հայաստանի հեղինակությունը բարձրացել է: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Երկրում տեղի ունեցածը, հեղափոխական փոփոխությունը կատարվեց շատ հազվագյուտ ձևով ՝ առանց մարդկային զոհերի, առանց բռնության, ինչ-որ տեղ ժպիտով, պարով և զգացումներով: Սա շատ յուրօրինակ երևույթ է աշխարհով մեկ: Ե՛վ Երևանում, և՛ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների մեծ մասը շատ ուրախ է և մեծ սպասելիքներ ունի»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցածը համաշխարհային հանրության տեսակետից ևս շատ յուրօրինակ է: «Աշխարհը տեսել է հեղափոխություն Ուկրաինայում, Վրաստանում, Եգիպտոսում: Սակայն դրանք միանգամայն ուրիշ որակի են եղել»,-ասաց նախագահն ու հավելեց՝ սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն առանձնահատուկ է:

Արմեն Սարգսյանի կարծիքով՝ կա մեծ ուրախություն, բայց և կան սպասելիքներ, որոնք չի կարելի չարդարացնել: Երկրի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը տարիների աշխատանքի արդյունք է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]