Միջազգային

Դոնեցկում պայթյունից զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն

1 րոպեի ընթերցում

Դոնեցկում պայթյունից զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել «Սեպար» ռեստորանում, որտեղ այդ ժամանակ եղել է Դոնեցկի հանրապետության ղեկավարը:

«Պայթյունի հետևանքով նա մահացու վիրավորում է ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում