Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանն արտաքին որևէ գործընկերոջ հետ չի համագործակցում մեկ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն արտաքին որևէ գործընկերոջ հետ չի համագործակցում մեկ այլ 
գործընկերոջ հակակշռելու նպատակով. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենալու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի  հետ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:  Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ, Եվրոպական Միության անդամ երկրների, մասնավորապես, Գերմանիայի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Գերմանիայի կանցլերի հետ ունեփցած քննարկման ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի կողմից. «Մենք այստեղ հակասություններ և հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am