Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային 
ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը, Գորիսում կայացած համերգին՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը:

«Նշենք, որ մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին, Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ Եվգենի Ստավինսկի (բաս), մասնակցությամբ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչել է  Դմիտրի Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

438086256_864025492426419_4376147033334755321_n.jpg (586 KB)

Մարզային շրջագայության համերգները մեկնարկել են մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և շարունակվել մայիսի 15-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, իսկ մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում: Շրջագայությունը եզրափակվել է մայիսի 17-ին՝ Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած համերգով:

Ծրագրում հնչել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից»,- ասում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Էդուարդ Թոփչյանի նշել է, որ այս շրջագայությունը ծրագրված էր իրականացնել դեռևս անցած տարվա սեպտեմբերին: «Այն նվիրված էր լինելու մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Ցավոք, օբյեկտիվ պատճառներով շրջագայությունը չեղարկվել էր, և հիմա շատ ուրախ ենք, որ կարողացանք այն կյանքի կոչել: Ի ուրախություն մեզ՝ Երևանի մշակութային կյանքը շատ հագեցած է, և միջազգային մեծ ճանաչում ունեցող արվեստագետները հաճախ են ելույթներ ունենում մայրաքաղաքում: Կարծում եմ, որ մարզերի մշակութային կյանքի ակտիվությունը պետք է մեր՝ հայ արտիստներիս առաքելությունը լինի»,- ընդգծել է  Սերգեյ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ մարզային համերգները շարունակական բնույթ են կրելու:

438081333_862588329236802_2474031660322487697_n.jpg (317 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am