Տարածաշրջանային

ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և կործանված ուղղաթիռի մյուս ուղևորների հիշատակը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և կործանված ուղղաթիռի մյուս ուղևորների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և վթարված ուղղաթիռում գտնվող մյուս ուղևորների հիշատակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին,

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը Ռուսաստանի, Չինաստանի և Ալժիրի խնդրանքով լռության րոպե է հայտարարել։

Անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի խումբ այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով:

Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը, որոնք վերադառնում էին Ադրբեջանի հետ սահմանին ամբարտակի բացման արարողությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում