Հասարակական

Գտնվում ենք Անկախության հռչակագրի ընդունման պահին ունեցած երազանքների իրագործման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Գտնվում ենք Անկախության հռչակագրի ընդունման պահին ունեցած երազանքների իրագործման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանն այսօր գտնվում է Անկախության հռչակագրի ընդունման ժամանակ եղած բոլոր երազանքների իրագործման ճանապարհին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանը նշեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

Նա շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ և նշեց.«Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հետագայում Հայաստանի անկախության, անկախ պետականության հաստատման հիմք հանդիսացավ: Ես մեզ բոլորիս, հայ ժողովրդին շնորհավորում եմ այս պատմական իրադարձության կապակցությամբ և համոզված եմ, որ բոլոր այն երազանքները, որ մենք ունեինք հռչակագրի ընդունման պահին և ունենք այսօր, մենք անսասան գտնվում ենք բոլոր այդ երազանքների իրագործման ճանապարհին, և որևէ կասկած չկա, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է հզոր, ազատ և երջանիկ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում