Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ճապոնիան լռության րոպեով հարգեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Ճապոնիան լռության րոպեով հարգեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան լռության լոպեով Է հարգել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհհերի հիշատակը, որը 73 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդրանց կյանք խլեց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիշատակի արարողությունը տեղի Է ունեցել Հիրոսիայի կենտրոնի Խաղաղության զբոսայգում: Լռության րոպեն ըստ ավանդույթի ամբողջ երկրում հայտարարվել Է տեղական ժամանակով ուղիղ 08:15-ին (Երեւանի ժամանակով 03:15-ին)՝ այն պահին, երբ 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիոսիմայի երկնքում պայթեց ռումբը: «Մենք պետք Է հասնենք միջուկային զենքից զերծ աշխարհի: Միջուկային սպառազինությունից հրաժարումը պետք Է դառնա արժեք, որը միասնական լինի ամբողջ աշխարհի բոլոր մարդկանց համար»,- իր ելույթում նշել Է Հիրոսիմայի քաղաքագլուխ Կաձումի Մացուին:

Ինչպես հայտնել Է Հիրոսիմայի վարչակազմը, այս տարի արարողությանը մասնակցում են 85 երկրների ներկայացուցիչներ:

Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի պայթյունի հետեւանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով՝ զոհվել Է 70 հազարից մինչեւ 100 հազար մարդ: 1945 թվականի վերջին զոհերի թիվն աճել Է մինչեւ 140 հազար նրանց հաշվին, ովքեր հոսպիտալներում մահացան ստացած վերքերից եւ ճառագայթահարումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am