Քաղաքականություն

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հուլիսի 27-ին Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների միջև:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես եկող Ռուսաստանն իրեն դրսևորել է արդյունավետ և կառուցողական կերպով: Ռուսաստանը հրաշալի տիրապետում է թեմային: Հակամարտության կարգավորմանն ուղղված հարցով հանդիպումները անցկացվում են տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բոլոր հանդիպումները, որոնց մասին պայմանավորվում են կողմերը և որոնք կառուցողական են անցնում»,-ասել է Զախարովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում