Հասարակական

«Լիդիան Արմենիա»-ն պահանջում է բացել Ամուլսարի ճանապարհները

2 րոպեի ընթերցում

«Լիդիան Արմենիա»-ն պահանջում է բացել Ամուլսարի ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ պահանջելով բացահայտել Ծրագրի դեմ արհեստական պայքարհրահրողներին ուբացել Ամուլսարի ճանապարհները: «Արմենպրես»-ը ներկայացնում է ընկերության հայտարարությունն ամբողջությամբ.

«Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, և ունի հիմնավոր կասկածներ, որ նման բողոքի ակցիաներ հրահրողների և աջակցողների մեջ կան նաև հանքարդյունաբերական ընկերություններ։

Կցված տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից, և ոչ թե՝ բնապահպանական մտահոգություններով են առաջնորդվում։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Սյունիքի նախկին մարզպետ և Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում։

Այս հանգամանքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ճանապարհ փակող մարդկանց հետևում կան հատուկ նպատակներ հետապնդող, մեծ ֆինանսական ռեսուրսներ և հստակ շահագրգռվածություն ունեցող ուժեր, ովքեր բացի բողոքի արհեստական ակցիաները, նաև, օգտագործելով մեդիա ռեսուսների բոլոր հնարավորությունները, սոցիալական ցանցերը և քաղաքական ամբիոնները՝ ակտիվ հակաքարոզչությամբ հետևողականորեն հեղինակազրկում են «Լիդիան Արմենիա» ընկերությանը։

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում կցված տեսանյութը և պահանջում ենք՝ բացահայտել ճշմարտությունը, անհապաղ բացել հանքավայր տանող ճանապարհները, պատժել մեղավորներին և Հայաստանի լավագույն հանքարդյունաբերական ծրագրի, խոշորագույն ներդրողի և ամենապատասխանատու ընկերության ճակատագիրը չթողնել ուղղորդված, անօրինական ցուցարարների քմահաճույքին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում