Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

Թուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը 
վերացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտնել է, որ առաջիկա օրերին երկրում կվերացվի շուրջ 2 տարի գործող արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Արտակարգ դրության ռեժիմը մի քանի օրից կավարտվի, սակայն դա չի նշանակի, որ մենք դադարեցնելու ենք պայքարն ահաբեկչության դեմ»,- նշել է նա:

Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: Մինչ օրս երկրում պահպանվում է արտակարգ դրության ռեժիմը:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու հրամայականով:

Այդուհանդերձ, Թուրքիայում հաստատված արտակարգ դրությունը մինչ օրս օգտագործվել է այլախոհներին ու ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով: Մասնավորապես, փակվել է 67 թերթ, 20 ամսագիր, 34 ռադիոկայան, 30 հրատարակչատուն և 32 հեռուստատեսային ալիք: Ձերբակալվել ու կալանավորվել են հազարավոր մարդիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]