Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Լոնդոնի «Արսենալ»-ն առաջին ընկերական խաղն է անցկացրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լոնդոնցիները հանդիպել են «Բորհեմ Վուդ»-ին և 8:0 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանի  ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել ընդիմիջումից անմիջապես հետո և 79-րդ րոպեին հեղինակել իր թիմի 8-րդ գոլը:

Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Մեկական անգամ աչքի են ընկել Ռայս Նելսոնը, Ալեքսանդր Լակազետը, Էդվարդ Նկետիան ու Ջեֆֆ Ռեյնեն:

Սա Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալ»-ի առաջին հանդիպումն էր:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]