Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելգիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բելգիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 2018 թվականի առաջնության 3-րդ տեղի համար մրցավեճում  Բելգիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Անգլիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպման մեկնարկից 4 րոպե անց Շադլիի փոխանցումից հետո հաշիվը բացել է Թոմա Մենյեն: Երկրորդ գոլը բելգիացիները հեղինակել են 82-րդ րոպեին, երբ Կևին դե Բրյույնեի հիանալի փոխանցումից հետո Էդեն Ազարը մեն-մենակ է մնացել անգլիացիների դարպասապահ Փիքֆորդի դեմ և գնդակն ուղարկել դարպասը:

Հանդիպման ընթացքում Անգլացի ֆուտբոլիստները փորձել են գոլի հեղինակ դառնալ, սակայն հիանալի է խաղացել Բելգիայի ընտրանու  դարպասապահ Տիբո Կուրտուան:

Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է ճանաչվում Աշխարհի առաջնության մրցանակակիր՝ բրոնզե մեդալակիր: Լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը՝  1986 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am