Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Քննիչը չի առարկել. Արա Վարդանյանն ազատ է արձակվել, սահմանվել է 1 մլն դրամի չափով գրավ

Քննիչը չի առարկել. Արա Վարդանյանն ազատ է արձակվել, սահմանվել է 1 մլն դրամի 
չափով գրավ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել, դատարանը սահմանել է գրավ 1 մլն դրամի չափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Մենք միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի՝ սահմանելով գրավ 1 մլն դրամի չափով, իսկ քննիչը չի առարկել»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]