Հասարակական

Ոստիկանները հայտնաբերել են կնոջը դանակահարած ամուսնուն

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները հայտնաբերել են կնոջը դանակահարած ամուսնուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 3-ին զանգահարել է 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ամուսինը դանակով հարվածել է ձեռքին և ոտքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնից հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «ձախ ազդրի, ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Լաուրա Դ.-ին, որը հայտնել է, որ ամուսինը տանը դանակահարել է իրեն:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աբովյան փողոցի թիվ 60 հասցեի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մայիս Գ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ տանը, վիճաբանության ժամանակ, երկաթյա կտորով հարվածել է կնոջը` պատճառելով մարմնական վնասվածք:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում