Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Չեխովի անվան հիմնական դպրոցը երկար տարիներ գործել է առանց տարրական կրթության ծրագրի լիցենզիայի. Արայիկ Հարությունյան


ԵՐԵՎԱՆ,20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նախարարին արտոնագրման վարչությունից զեկուցել են, որ Չեխովի անվան թիվ  55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իշխանափոխությունից հետո դպրոցի ղեկավարությունը սկսել է  դիմել արտոնագիր ստանալու համար և մերժումներ է ստանում, որովհետև փաստացի այդ դպրոցը բացի այն, որ երկար տարիներ շարունակ   տարրական հանրակրթական ծրագրի իրականացնելու իրավունք չի ունեցել, չունի նաև համապատասխան պայմաններ:

«Հիմնական դպրոցի՝  5-9 դասարանները ներառյալ,  լիցեզիան նախատեսված է 710 աշակերտի համար, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցը ունի ավելի քան 900 աշակերտ, էլ չասեմ տարրականը: Ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա կամ խնդիրներ է ունենալու»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` երկար տարիներ շարունակ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են դաշտում  արտոնություններ: «Մարդիկ կարողացել են որոշ դեպքերում նաև առանց արտոնագրի գործել դաշտում, և երբ համապատասխան կառույցները ցանկացել են ստուգումներ իրականացնել կամ հասկանալ ինչպես են աշխատում, միանգամից զանգ է եղել համապատասխան գրասենյակներ ասել են՝ այդ դպրոցների հետ գործ չունենաք: Իշխանափոխությունից հետո համապատասխան վարչությունները, ստանալով մեր աջակցությունը, այդ հին բոլոր գործերը վերանայել են»,- նշել է նախարարը:

Հարությունյանն ընդգծել  է, որ բոլոր դպրոցների համար պետք է հավասար հնարավորություններ  ստեղծել, և որևէ մեկը չի կարող օրենքից  վեր դասել իրեն: «Այլևս որևէ մեկի կապերը այս դաշտում չեն աշխատելու, այս դաշտում աշխատելու է  բացառապես օրենքը,  եւ որեւէ մեկը չի կարող իրեն դրանից վեր դասել»,- ընդգծել է նախարարը:

Նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց նման խնդիրներ ունենալու դեպ քում դիմել նախարարություն, և իրենք այդ հարցերին տալու են լուծումներ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ