Հասարակական

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը հումանիտար գործընթացների վերաբերյալ քննարկում է կազմակերպել

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը հումանիտար գործընթացների վերաբերյալ քննարկում է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հունիսի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց պանելային քննարկում հումանիտար գործընթացների վերաբերյալ:

Ինչպես Նյու Յորքից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպմանը քննարկվել է սոցիալական մեդիայի, հրատապ տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ճգնաժամերից տուժած բնակչությանը ներգրավման հարցում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մհեր Մարգարյանը, ով ընդգծեց, որ ճգնաժամային գոտիներում գտնվող համայնքների հետ արդյունավետ փոխգործակցությունը կարևոր առաջնահերթություն է հումանիտար գործընթացների համակարգման տեսանկյունից: Նա նշեց, որ ՄԱԿ-ը պետք է անի ավելին տուժած բնակչությանը ներգրավելու և նրանց ձայնն ավելի լսելի դարձնելու համար:

Միջոցառմանը ներկա էր լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ներկայացնելով իր օրինակն, անդրադարձավ լրագրողների և սոցցանցերի ակտիվիստների նկատմամբ բռնություններին ու սպառնալիքներին, ինչպես նաև հակամարտության գոտիներ մուտք գործելու հետևանքով հետապնդումներին։

Քննարկմանը մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի հասարակությունների միջազգային ֆեդերացիայի, ՄԱԿ-ի Հումանիտար գործերիհամակարգման գրասենյակի ներկայացուցիչներ և այլ անձինք: Նրանք խոսել են այն ուղիների մասին, որոնց միջոցով թվային տեխնոլոգիաները կարող են օգնել բարելավելու և կոնսոլիդացնելու հումանիտար դերակատարների աշխատանքը:

Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ-երկրների և ՄԱԿ-ի գործակալությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում