Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի

Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ակտիվիստներն ի պաշտպանություն  Ադրբեջանում գործող ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» REAL կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի բողոքի ակցիա են իրականացրել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Ակցիան իրականացվել է հունիսի 14-ին՝ Իլգար Մամեդովի ծննդյան օրը:

Ակցիայի մասնակիցները երկինք են բաց թողել փչովի գնդակներ, ի  նշան ազատության, և որպեսզի դրանք տեսնի նաև Մամեդովը:

Ակտիվիստները վանկարկել են «Հանրապետականները երբեք չեն հանձնվում և ազատություն Իլգարին» կարգախոսները:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:

«Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս, որը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլլիի  դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին:

Մամեդովի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր դեռևս 2014 թ., որով անօրինական էր համարել նրա կալանքն ու նրա նկատմամբ  քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումները: Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել նաև ՄԻԵԴ առաջին որոշումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]