Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ նոր կառավարությունը լի է էներգիայով այդ ուղղությամբ իրականացնելու անհրաժեշտ քայլեր: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում:

Դեսպանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու պետությունների համագործակցությանը, ինչը կնպաստի նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Վինչենցո Դել Մոնակոն ընդգծել է, որ իտալական տարբեր ընկերություններ հետաքրքրված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես, արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում:

Հայ-իտալական փոխգործակցության առումով զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]