Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրում հստակության և թվերի բացակայության վերաբերյալ քննադատությանը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրում հստակության և թվերի 
բացակայության վերաբերյալ քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող քննադատություններին, թե կառավարության ծրագրում հստակություն չկա,  նշված չէ, թե ինչ տնտեսական աճ է ակնկալվում և աղքատությունը որքանով է նվազելու։

 Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունն այս պահին խնդիր ունի առաջին հերթին գնահատել երկրի տնտեսության ստվերայնության ծավալները։ «Դա շատ կարևոր հարց է։ Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել՝ մեր տնտեսությունը քանի՞ տոկոս ստվեր ունի։ Կառավարությունը նախկինում գնահատել է 22 տոկոս, միջազգային կազմակերպությունները գնահատում են 46 տոկոս, և այդպես շարունակ։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում կառավարության ծրագրերի մեջ ֆիքսված թվերը, որպես կանոն, իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ պատրաստվում ենք երկրում լրջագույն փոփոխություններ անել։ Եվ այդ փոփոխություններն իրենք կբերեն արդյունքների, չեն կարող չբերել արդյունքների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը։

Հարցին, թե այսօր կառավարության ծրագիրն ընդունվելու դեպքում հաջորդ մեխանիզմը իր հրաժարականն է լինելու արտահերթ ընտրությունների համար, ե՞րբ սպասել իր հրաժարականին, Փաշինյանը պատասխանեց. «Մեկ տարվա ընթացքում»:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ խմբակցությունից գործարարների դուրս գալն ու իր ծրագրին կողմ քվեարկելը կարո՞ղ է մեղմացուցիչ հանգամանք լինել նրանց համար, եթե ԱԱԾ-ն որևէ չարաշահում հայտնաբերի նրանց բիզնեսներում, Փաշինյանը պատասխանեց.  «ԱԱԾ-ն իր գործողությունների մասին արդեն հայտարարել է, և այդ  գործողությունները մինչև վերջ շարունակվելու են և լինելու են այն սկզբունքների շրջանակներում, որ ես իմ ելույթում ասացի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am