Հասարակական

Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին հրավիրել է հանդիպման

1 րոպեի ընթերցում

Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին  հրավիրել է հանդիպման

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած ցույցի մասնակիցներին հրավիրել է հունիսի 7-ին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալ իր ու եպիսկոպոսների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը»,- գրել է նա։

Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ քահանաներ բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում