1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեմիրթաշն Էրդողանի դեմ հայց կներկայացնի

Դեմիրթաշն Էրդողանի դեմ հայց կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի փաստաբանները հայց կներկայացնեն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Էրդողանը հունիսի 1-ին իր ելույթում անդրադարձել է քրդամետ կուսակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին, որով պահանջվում է ազատ արձակել Դեմիրթաշին: «Այդ ո՞ւմ եք ազատ արձակում: Բանտում գտնվող անձի ձեռքերին 53 քաղաքացու արյուն կա»,- ասել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հայտարարությունը որակելով որպես «սև քարոզչություն» և դատական համակարգի վրա ազդելու փորձ՝ Դեմիրթաշի փաստաբանները հայտնել են, որ Էրդողանը խախտել է անմեղսունակության վարկածը: Բացի այդ, նրանք հայտնել են, որ իրենց պաշտպանյալին չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացվել:

Փաստաբանները հայտարարել են, որ բարոյական փոխհատուցում ստանալու նպատակով իրավական գործընթաց են սկսում ու հայց են ներկայացնելու Թուրքիայի նախագահի դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]