Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱԳ նախարարն անընդունելի է համարում բանակցային գործընթացին խոչընդոտող ցանկացած զարգացում

ԱԳ նախարարն անընդունելի է  համարում բանակցային գործընթացին խոչընդոտող 
ցանկացած զարգացում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Այս մասին մայիսի 30-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի եթերում Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարին տված հարցազրույցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում հենակետեր կառուցելու խոսակցություններին՝ ԱԳ նախարարը նշել է. «Նման հարցերը ուշադրության կենտրոնում են թե պաշտպանության նախարարության, թե մեր կողմից: Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Դա բացասաբար է ազդելու բանակցությունների վրա, հետևաբար ցանկացած նման զարգացումից պետք է խուսափել: Մենք մտադիր ենք ներգրավված մնալ բանակցությունների մեջ, մտադիր ենք բանակցությունները վարել խաղաղ կարգավորման հասնելու համար, դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»:

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ բանակցությունները չեն կարող ընթանալ գոյություն ունեցող թշնամական մթնոլորտ, որի համար հիմք են Ադրբեջանի ղեկավարության պարբերաբար հնչեցվող հայտարարությունները։

ԱԳ նախարարը հորդորել է չշտապել, երբ հաղորդավարը հարց է հնչեցրել երկրների ղեկավարների հնարավոր հանդիպում կազմակերպելու մասին՝ նշելով, որ ինքն այս ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում: «Սա շարունակվելու է: Մենք հաշվարկված քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումներ կլինեն, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, խոսում եմ շաբաթների մասին»,-հավելել է նախարար Մնացականյանը:

ԱԳՆ-ն վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու առումով: «Մենք մտադիր ենք անել այն, ինչ մինչև հիմա արվել է»,- ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am